2021-11-26 11:25
Լրատվական գործակալություններ
675 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 337 005
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 675-ով և դարձել 337 005: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 498 մարդ (-923), կատարվել է 2 342 246 թեստավորում (+7 745), առողջացել են վարակվածներից 312 617-ը (+1 539): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 40 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 459 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 19-ով ու դարձել 1 431, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։