«Ժողովուրդ». ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱՆԳՐԱԳԵՏ ԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԳՈՒՅՔԻՆ ՉԵՆ ԿՊՉԵԼՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, և նաև մտահոգություն է հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել և ասել, թե իրենք չեն պատրաստվում որևէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել և իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձևակերպումներ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Գրիգորյանը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն: Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքին չեն կպչելու։