2021-11-26 15:33
Լրատվական գործակալություններ
Սոչիում մեկնարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը
Սոչիում մեկնարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Փաշինյանն ու Ալիևն արդեն ժամանել են Սոչի: Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նախատեսված են նաև բանակցություններ եռակողմ ձևաչափով, տեղեկացնում է News.am-ը։