Ընթանում է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի առաջնորդի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ավարտից հետո, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երեք երկրների առաջնորդների միջև բանակցությունները տևել են շուրջ 3 ժամ: Նախքան այդ Պուտինն առանձին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Եռակողմ բանացկությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել են, թե ինչ աշխատանք է տարվել մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ, տեղեկացնում է News.am: