2021-11-27 09:25
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներից հետո Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին տեղեկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հակիրճ կտեղեկացնեմ ձեզ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ղարաբաղյան կարգավորման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ իմ քննարկումների արդյունքների մասին»,- ասել է Պուտինը։
Սոչիում կայացել է երեք երկրների ղեկավարների եռակողմ բանակցությունները, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։