2021-11-27 09:34
Լրատվական գործակալություններ
0
Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, կան զոհեր
Կոսովոյում աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետևանքով երեք մարդ Է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սերբիայի հանրային հեռուստաընկերությանը։
Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։
«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետևանքով մահացել են երկու աշակերտներ և ավտոբուսի վարորդը», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ նույն աղբյուրի` ևս երկու մարդ վիրավորվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։