Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Իրավաբն Ռոբերտ Հայրապետյանը, արձագանքելով երեկ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը, գրում է.

«Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:

Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են, որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը:

Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։

Panorama.am