ՀՀ նախագահ. Պետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ

Այսօրվա հանդիպումն անցկացվում է մարտահրավերներով ու փորձություններով լի բարդ ժամանակաշրջանում՝ ի դեմս Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական ագրեսիայի և պանդեմիայի։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ հայկական կողմից կան զոհեր, անհայտ կորածներ և գերիներ։

Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել անհայտ կորածներին որոնելու և գերիներին վերադարձնելու համար, տեղեկացնում է News.am։