517 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 337 522

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 517-ով և դարձել 337 522: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 14 579 մարդ (-919), կատարվել է 2 348 877 թեստավորում (+6 626), առողջացել են վարակվածներից 314 020-ը (+1 403): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 485 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 7-ով ու դարձել 1 438։