Վարդան Ոսկանյան․ Ոչ մի թուղթ չի զսպելու Բաքվի բռնապետին

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքվի բռնապետ» Իլհամ Ալիևին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան լավատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։

Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։

Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան» , տեղեկացնում է News.am-ը։