2021-11-27 15:54
Լրատվական գործակալություններ
Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է ու բերման ենթարկվել
Իրավապահները հայտնաբերել և բերման են ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- գրել է Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։