Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ԻՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԱՐԱԿՈՒՄ PEGASUS ԼՐՏԵՍՈՂ ԾՐԱԳՐՈՎ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Pegasus» ծրագրով ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու խնդրին։

«Հայտնի «Pegasus»-ի մասին այս օրերին շատ խոսվեց: Իշխանությունը, ինչպես գիտեք, միլիոնավոր դոլարներ ծախսելով, այդ ամենահզոր ու ամենաանմարդկային կիբեր զենքը կիրառեց ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում «Pegasus»-ով

1) Սովորական հեռախոսազանգով: Նույնիսկ առանց այդ հեռախոսազանգին պատասխանելու, չպատասխանված զանգի միջոցով, օպերատորի օգտագործմամբ «Pegasus» ծրագիրը տեղադրվում է հեռախոսի սարքում: Այն անհնար է ջնջել անգամ հեռախոս-սարքի ամբողջական ֆորմատի դեպքում:

2) SMS-ի միջոցով: Ամենասովորական SMS-ն ուղարկելով, օպերատորի օգտագործմամբ, անկախ այն հանգամանքից դուք կբացեք այդ SMS-ը, թե առանց բացելու կջնջեք: SMS-ը հենց հասավ ձեր հեռախոսի սարքին՝ վերջ, սարքը վարակված է:

3) Նույն գործողությունները, որոնք նկարագրված են 1-ին և 2-րդ կետերում, կատարվում են «WhatsApp» հավելվածի միջոցով:

Այս ամբողջ տեղեկությունը հրապարակված է միջազգային մամուլում և Google-ի որոնմամբ շատ հեշտությամբ կարող եք կարդալ դրանք:

Ի դեպ, սրա դեմ պայքարի համար գոյություն չունի որևէ իրական անտիվիրուս կամ որևէ այլ համակարգ: Բայց 99 տոկոսվ պաշտպանվել հնարավոր է:

Հետագայում պաշտպանվելու մասին էլ կխոսեմ, բայց միանգամից ասեմ, որ դա պատվաստումը չէ», - գրել է Բաբայանը։

Aysor.am