189 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 338 120

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189-ով և դարձել 338 120: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 947 մարդ (-905), կատարվել է 2 360 218 թեստավորում (+4 172), առողջացել են վարակվածներից 316 198-ը (+1 072): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 535 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 440, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։