«Le Figaro»-ի փոխտնօրեն. «Սյունիքը Հայաստան է. Էրդողանը պատերազմի հրձիգ»

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթն Աշխաբադում (Թուրքմենստան), որում նա կոչ էր անում թյուրքալեզու երկրներին լիովին աջակցել Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքի պահանջի հարցում»,- գրում է Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

«Սյունիքը Հայաստան է. Էրդողանը պատերազմի հրձիգ»,- շեշտել է նա, տեղեկացնում է Panorama.am։

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հերթական՝ 15-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 28-ին, Աշխաբադում՝ ՏՀԿ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակում։