Արցախյան պատերազմի մասին պատմող բրիտանացի վավերագրողի ֆիլմը հավակնում է «Օսկարի»

Վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական ագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում» ընդգրկելու հայտ է ներկայացվել: Horizon Weekly-ի հաղորդմամբ, Թվիթերում գրել է հենց Գեսենը:

Բրիտանացի ռեժիսորը Արցախում աշխատել է 2020 թվականի ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։

«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղացիների հետ՝ նրանց, ովքեր զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ, տեղեկացնում է Panorama.am։