398 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 338 518

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 398-ով և դարձել 338 518: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 330 մարդ (-617), կատարվել է 2 366 680 թեստավորում (+6 462), առողջացել են վարակվածներից 317 175-ը (+977): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 567 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով ու դարձել 1 446, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։