2021-11-30 13:27
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. զոհեր կան
Ադրբեջանում այսօր ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ հաղորդագրության` պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռը կործանվել է ժամը 10:40-ի սահմանում։ Զոհեր ու տուժածներ կան։
Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։