Պուտին. Եթե Ուկրաինայում հարվածային համալիրներ հայտնվեն, Ռուսաստանը համարժեք պատասխան կտա

Ռուսաստանն արդեն հիմա կարող է պատասխանել Ուկրաինայում Մոսկվային սպառնացող հարվածային համալիրների հնարավոր հայտնվելուն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե Ուկրաինայի տարածքում ինչ-որ հարվածային համալիրներ հայտնվեն, ապա դեպի Մոսկվա թռիչքի ժամանակը կլինի 7-10, իսկ հիպերձայնային զենքի տեղադրման դեպքում՝ 5 րոպե։ (...) Իսկ ի՞նչ պետք է մենք անենք: Այդ դեպքում պետք է ինչ-որ նման բան ստեղծենք նրանց դեմ, ով մեզ այդպես սպառնում է: Պատկերացնու՞մ եք: Իսկ մենք կարող ենք դա անել արդեն հիմա»,- ասել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի ժամանակ, տեղեկացնում է News.am: