Ֆրանսիայի Սենատ․ Փարիզը պետք է սատարի հայ ժողովրդին

Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացել են հայերի սրտում: Այս մասին ասված է Ֆրանսիայի Սենատի թվիթերյան գրառման մեջ:

«Մենք պետք է սատարենք հայ ժողովրդին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի»,- եզրափակել է Հանրապետության օրենսդիր մարմնի վերին պալատի թվիթերյան գրառումը, տեղեկացնում է News.am-ը: