2021-12-01 11:40
Լրատվական գործակալություններ
502 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 339 020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 502-ով և դարձել 339 020: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 198 մարդ (-132), կատարվել է 2 373 959 թեստավորում (+7 279), առողջացել են վարակվածներից 317 765-ը (+590): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 610 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 447, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։