2021-12-01 13:00
Սեփ․Տեղ․
Սերժ Սարգսյանն մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռավար մասնակցում է «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին:
Ներկայացուցչական այս միջոցառումը, որին մասնակցում են մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդներ, տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։