Լավրովն ամերիկյան «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն անվանել է ընկերական հավաք
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամերիկյան «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն անվանել է ընկերական հավաք և Վաշինգտոնի «ամենաանախորժ նախագծերից» մեկը։
«Ամերիկացիներն իրենք են որոշում, թե ում հրավիրեն իրենց ընկերական հավաքին, ում՝ ոչ։ Մինչդեռ Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի ռմբակոծումից, Աֆղանստանում քսանամյա փորձից և այլ արկածախնդրություններից հետո Վաշինգտոնի՝ ժողովրդավարության աստիճանը յուրացնելու փորձը պարզապես ցինիզմ է թվում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանխում է իր ներքին գործերին միջամտելու և իր հետ մենթորական տոնով խոսելու փորձերը։ «Մենք միշտ պատրաստ ենք հավասար միջպետական երկխոսություն զարգացնել բոլորի հետ՝ միջազգային իրավունքի ամուր հիմքի վրա և ելնելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից»,-ընդգծել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը։