2021-12-01 20:34
Լրատվական գործակալություններ
Լավրով․ Երևանի և Բաքվի միջև վիճելի հարցերը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների փնտրտուքը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կառավարության հարցուպատասխանի ժամանակ։
«Ռուսաստանը կոնկրետ ջանքեր է ներդնում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դրանք ահաբեկիչներին ջախջախելուն ու Սիրիայում քաղաքական երկխոսությունն առաջ մղելուն ուղղված մեր քայլերն են, և մեր առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։