2021-12-02 09:43
Լրատվական գործակալություններ
Հրաձգություն՝ Միչիգանի դպրոցում. չորս մարդ է զոհվել
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի, մահացել է 17-ամյա դեռահաս Ջասթին Շիլինգը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Օքսֆորդ քաղաքի դպրոցում, երեքշաբթի կեսօրին։ Արտակարգ իրավիճակի մասին ահազանգ ստանալուց հինգ րոպե անց հարձակվողը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, նա իջեցրել է ատրճանակը և հանձնվել է։ Պարզվել է, որ կրակողը դպրոցի 15-ամյա աշակերտ է, նա զինված է եղել կիսաավտոմատ ատրճանակով, հասցրել է կրակել մի ամբողջ պահունակ և վերալիցքավորել այն։
Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և ութ վիրավորի մասին։
«Ցավով հայտնում ենք, որ չորրորդ զոհն է մահացել ստացած վնասվածքներից»,- ասվում է Facebook-ում տեղի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։