558 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 339 578

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 558-ով և դարձել 339 578: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 016 մարդ (-182), կատարվել է 2 382 972 թեստավորում (+9 013), առողջացել են վարակվածներից 318 481-ը (+716): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 631 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով ու դարձել 1 450, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։