Եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել արդյունքների մասին»,–ասացին գրասենյակից։

Ինչպես արդեն հաղորդել էինք, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: ՀՀ փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին: