Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Ադրբեջանն ընտրվել է զինված հակամարտությունների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։

«2021 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցան զինված հակամարտությունների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամի ընտրությունները։ Կոմիտեի անդամ էր առաջադրվել Ադրբեջանը, որի թեկնածությունը պաշտպանել է երկրների բացարձակ մեծամասնությունը։ Կոմիտեի կազմում Ադրբեջանը ներկայացված կինի հաջորդող 4 տարում», - ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է Aysor.am։