ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել

ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք գործակալներ են ձերբակալվել, երկուսը հայր ու որդի են, որոնք ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ են հավաքել, երրորդը մի երիտասարդ է, որն ահաբեկչություն է ծրագրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

Նշվում է, որ ԱԴԾ-ն ռուսական երեք շրջանների տարածքում կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետախուզական-դիվերսիոն գործունեությունը:

«Ձերբակալվել են 1974 թ. ծնված Կովալ Զինովևիչը և նրա որդին՝ 1999 թ. ծնված Կովալ Զինովևիչը, որոնք Ռուսաստանի տարածք են ժամանել տեղեկություններ հավաքելու և կենսապահովման ռազմավարական կարևոր ձեռնարկությունների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները լուսանկարելու և տեսանկարահանելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Նրանց մեքենայում հայտնաբերվել է կարճափող զենք, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Ձերբակալվածները խոստովանել են, որ հավաքագրվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության գործող աշխատակից, 1973 թվականին ծնված գնդապետ Կովալիկ Վասիլի Վասիլևիչի կողմից, որը նրանց առաջադրանք է տվել 10.000 դոլար վարձատրության դիմաց տեղեկություններ հավաքել ռազմավարական օբյեկտների մասին։

Գերատեսչությունը մանրամասներ է հայտնել նաև երրորդ ձերբակալվածի մասին` Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գործակալ, 1998 թվականին ծնված Ալեքսանդր Ցիլիկը Ռուսաստան է ուղարկվել ահաբեկչության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա: