Գեղամավան համայնքում իրավիճակը լարված է. գյուղացիները պահանջում են մարզպետի հետ հանդիպում

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում իրավիճակը լարված է։

Մարզպետը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34 տարի գյուղապետի պաշտոնը զբաղեցրած, 2016 թվականին աշխատանքից ազատված Մնացական Վարդանյանին։

Համայնքի բնակիչները պահանջում են, որ մարզպետը լսի իրենց ձայնը և չեղարկի այդ որոշումը։ Ըստ բնակիչների՝ Մնացական Վարդանյանն իր պաշտոնավարման ընթացքում համայնքը թալանել է, ինչպես նաև անցնում է մի քանի քրեական գործերով, տեղեկացնում է News.am։

Նշենք, որ այս պահին համայնքապետարանի շենքը փակ է, գյուղացիները պահանջում են մարզպետի հետ հանդիպում։