Բլինկենն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Նրանք քննարկել են նաև Կովկասը, պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը», - ասվում է հայտարարության մեջ։

Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է Aysor.am։