399 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 339 977

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 399-ով և դարձել 339 977: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 405 մարդ (-611), կատարվել է 2 389 456 թեստավորում (+6 484), առողջացել են վարակվածներից 319 476-ը (+995): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 644 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով ու դարձել 1 452, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։