ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները
Այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Դավիթ Բալայանը, Արման Հովհաննիսյանը և Զարուհի Նախշքարյանը։ Այս մասին հայտնում է HelpCourt համակարգը։
«Այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են՝
1. Ալեքսանդր Ազարյան - (+88)
2. Վազգեն Ռշտունի - (+88)
3. Դավիթ Բալայան - (+86)
4. Արման Հովհաննիսյան (+82)
5. Զարուհի Նախշքարյան (+78)
Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է 《HelpCourt 2021》 դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։
Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:
Տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:
Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/ կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել»,֊նշված է հաղորդագրությունում։