ՀՀ ԱԳՆ․ Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում

ՀՀ ԱԳՆ-ն հավանական է համարում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի առաջիկա հանդիպումը ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

«Փաստինֆո»-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք երկու երկրների արտգործնախարարները առաջիկայում հանդիպելու՞ են, թե՞ ոչ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է.«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»: