ԱՀ ՄԻՊ․ Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, News.am-ին հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ քաղաքացու մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։

Ստեփանյանն ասաց նաև, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել էր։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առևանգել էին նրա կովերին և չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: