Ուշակով․ Պուտինը մինչև տարեվերջ հանդիպումներ է նախատեսում է ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում բազմաթիվ դաշնակիցների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տարեվերջ կարող է մի շարք դեմ առ դեմ հանդիպումներ ունենալ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե վերցնենք ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում մեր դաշնակիցներին, ապա ակնարկներ կան, որ մեր նախագահը մինչև տարեվերջ կհանդիպի նրանցից շատերի, եթե ոչ բոլորի հետ»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք այդ հանդիպումները անցկացվելու են դեմ առ դեմ, նա պատասխանել է, որ Կրեմլը կփորձի այդ միջոցառումները կազմակերպել «կենդանի» ձևաչափով, տեղեկացնում է News.am։