Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին երկրի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ԵԱՀԿ–ում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ջոլին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և հայտնել, որ Կանադայի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։

«ԵԱՀԿ–ում հայ գործընկերոջս հանդիպելիս վերահաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած բախումով, ինչի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել»,– նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

Հավելենք, որ նոյեմբերի 17-ին Մելանի Ջոլին դեէսկալացիայի կոչ էր արել` ընդգծելով, որ միայն այդպես հնարավոր կլինի գտնել հակամարտության խաղաղ լուծում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։