Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել

Դեկտեմբերի 3-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության հերթական 18-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները։

Ներկայացվել են կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, ինչպես նաև այլ օրակարգային հարցեր, տեղեկացնում է News.am։