Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՉԷ, ՀԱԿԱԱՐԵՎՄՏՅԱՆ ՉԷ, ՆԱ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԳՈՐԾԻՉ Է ԱՌ ԱՅՍՕՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ.

 


1. Մարդիկ, որոնք ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։

2. Մարդիկ, որոնք դիտավորյալ են փչացնում նախագահի քաղաքական կերպարը, որպեսզի թուլացնեն նրա դիրքերը աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Իրականում Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ-ն միացավ ԵԱՏՄ-ին, ստորագրվեց ռազմաբազայի մասին շատ կարևոր համաձայնագիր, բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը:

Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միտված էր մի բանի՝ հեռու պահել Հայաստանը աշխարհաքաղաքական խրամատ դարձնելու բոլոր տեսակի ոտնձգություններից։

Նա հակառուսական չէ, հակաարևմտյան չէ, նա ինքնիշխան գործիչ է առ այսօր:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ