2021-12-04 12:16
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ»․ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼՈՒ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, և թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, և Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է: Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որևէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպան ընկալ երկրներում:
Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, և գործող դեսպանի հեռանալը նաև դրանով է պայմանավորված լինելու: