ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԳՆԱՑՔԻՆ. ԿԻՆ Է ՏՈՒԺԵԼ

Միջադեպը տեղի է ունեցել չկարգավորվող անցումի վրա, վթարից հետո կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գեղարքունիքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած` գծերի վերանորոգման գնացքին։ Տեղեկությունը հայտնեց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

«Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16:00-ի սահմանում, չկարգավորվող անցումում, կինը մեքենայով բախվել է երկաթուղային վագոնին, նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Գրձելյանը։

Նրա խոսքով` ամենախնդրահարույց անցումները գտնվում են հենց Գեղարքունիքի մարզում։ Խնդրահարույց են ոչ միայն մեքենաները, այլև անասունները շատ կենդանիներ են ընկնում անիվների տակ։ ՀԿԵ-ն տեղական իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում անցումները վերազինելու ուղղությամբ:

Ընկերությունը հորդորում է պահպանել երկաթուղային գծերի հատման կանոնները։

Основная тема:
Теги: