2021-12-05 10:54
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ ՊՆ․ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ
Դեկտեմբերի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանական Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է News.am-ը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։