Իշխան Սաղաթելյան․ 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

«Դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքնում 36 խոշորացված համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15-ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։

Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք՝ Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ»։

Ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել էր, որ 36 համայնքներից 24-ում ՔՊ-ն հաղթանակ է տարել: