95 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 340 818

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով և դարձել 340 818: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 787 մարդ (-692), կատարվել է 2 405 279 թեստավորում (+3 308), առողջացել են վարակվածներից 321 884-ը (+778): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 691 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 456, տեղեկացնում է Sputnik Արմենիա։