Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՈՉԻՆՉ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ 10 ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։

Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։

Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»։

News.am