Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցում վերանորոգումից հետո առաջին պատարագն է անցկացվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը Դիարբեքիրի հայկական Սուրբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել և եկեղեցին հանձնվել է Դիարբեքիրի «Տիգրիս» համալսարանի տնօրինմանը՝ հայ կաթոլիկ համայնքի պահանջի դեպքում պատարագներ իրականացնելու հնարավորությամբ։

Եկեղեցին կօգտագործվի նաև որպես կրթական և մշակութային նպատակներով։

Եկեղեցին վերանորոգումից հետո Պոլսո կաթոլիկ հայկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանի գլխավորությամբ օծվել է և անցկացվել պատարագ, տեղեկացնում է News.am։