ԿԸՀ․ Երկու գյուղերի ընտրություններին չմասնակցելը վավերակացման վրա ազդեցություն չի ունենա

Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի՝ ընտրություններին չմասնակցելը ընտրությունների վավերակացման վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Գյուղերը մտնում են Սևան խոշորացված համայնքի մեջ, որտեղ խոշորացումն արդեն եղել է, և ընտրությունների արդյունքները կամփոփվեն»,- նշեց Սմբատյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները չեն մասնակցել երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ընտրություններին։ Պատճառը համայնքների խոշորացումն է, ինչին դեմ են բնակիչները։