2021-12-06 19:53
Լրատվական գործակալություններ
0
ՊՆ N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր
Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
Հայաստանի ՊՆ-ից News.am-ին հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։