2021-12-07 09:28
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումների պատկերն ըստ սեռի։
Դրանից պարզ է դառնում, որ մեր երկրում պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են, ընդ որում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեղաչափերի դեպքում:
Այսպես՝ առաջին դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.1%-ը տղամարդիկ են, 45.9%-ը՝ կանայք, երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.8%-ն են տղամարդիկ, 45.2%-ը՝ կանայք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: