Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին

Դեկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե հայոց պատրիարքին։

Ինչպես հայտնում են Մայր աթոռից, հայ եկեղեցու առաջնորդները հանդիպմանն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։

Երկուստեք կարևորվել է մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։

Նշենք, որ հոկտեմբերի 29–ին Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։