2021-12-07 11:22
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել երկրաշարժի զոհերի հիշատակին
Ինչպես ամեն տարի դեկտեմբերի 7-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից այսօր վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։